Պատմությունը

1989թ.Հիմնադրվել է «Քվանտ» ուսումնագիտական կոոպերատիվը: Բացվել է բուհ ընդունվողների համար նախապատրաստական խմբակներ:

1992թ. - Մարտի 6-ին վարժարանը ստացել է ՀՀ լուսավորության նախարարության հ.001 արտոնագիրը:

1993թ. - Վարժարանում բացվել է 8-րդ դասարան:

1994թ.ՀՀ կառավարության որոշմամբ վարժարանի շրջանավարտները ստացել են հարցազրույցով բուհերի ֆիզմաթ ֆակուլտետներ ընդունվելու իրավունք:

1995թ.Վարժարանում բացվել է 7-րդ դասարան: Վարժարանում բացվել է առաջին համակարգչային դասարանը: «Քվանտ» է այցելել կրթության և գիտության նախարար Աշոտ Բլեյանը:

1996թ. - «Քվանտում» բացվել է 6-րդ դասարան

1997թ.Վարժարանում սկսել են կիրառել տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված դասավանդման մեթոդներ: Վարժարանում բացվել է 5-րդ դասարան: Ստեղծվել է սոցիալ-հոգեբանական ծառայություն:

1998թ.Քաղաքային օլիմպիադայում հաղթելու համար վարժարանին շնորհվել է Երևանի քաղաքապետարանի «Մեծ մրցանակը»:

2000թ.Վարժարանում բացվել է երկրորդ համակարգչային դասարանը` ինտերնետ կապով:

2001թ.Դպրոցականների հանրապետական օլիպիադաներում բացառիկ արդյունքներ ցույց տալու համար «Քվանտում» վարժարանը արժանացել է ԿԳՆ հատուկ դիպլոմի: Հանրապետական օլիմպիադայում լավագույն արդյունք ցույց տալու համար «Քվանտում» վարժարանն արժանանացել է ՀՀ վարչապետի պատվոգրի: Վարժարանի ուսուցիչներ և սաները տոնել են «Քվանտում» վարժարանի «Ուղեծիր» ճամբարի բացումը:

2002թ.Վարժարան են այցելել ԵՊՀ ռեկտոր, ակադեմիկոս Ռ. Մարտիրոսյանը, պրոռեկտոր, ակադեմիկոս Է. Չուբարյանը, ֆակուլտետների դեկաններ, պրոֆեսորներ Յ.Վարդանյանը և Ս. Հարությունյանը: Քաղաքային օլիմպիադայում հինգերորդ անգամ անընդմեջ հաղթելու համար վարժարանն արժանանում է Երևանի քաղաքապետարանի «Մեծ մրցանակի»: «Քվանտ»-ի 10 -ամյա հոբելյանի կապակցությամբ վարժարան են այցելել ԿԳՆ պատասախանատու աշխատակիցներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, նոր տեխնոլոգիաների բնագավառում աշխատող ընկերությունների ղեկավարներ: Կրթության բնագավառում ակնառու նվաճումների համար և վարժարանի հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ տնօրեն Ռ.Վարդանյանը արժանացել է ԵՊՀ բարձրագույն պարգևի ` ոսկե մեդալի:

2003թ. - Աստղագիտության, քիմիայի, ինֆորմատիկայի, մաթեմատիկայի, ֆիզիկայի միջազգային օլիմպիադային Հայաստանի Հանրապետությունից մասնակցել են 20 աշակերտներ: Նրանցից 10–ը «Քվանտ»-ի սաներն ենովքեր շահել են նախատեսված 11 մրցանակներից 5-ը:

2005թ. - «Քվանտ»-ի տնօրեն Ռ.Վարդանյանը արժանանում է ԵՊՀ բարձրագույն պարգևի` ոսկե մեդալի` Կրթության բնագավառում ակնառու նվաճումների համար: «Քվանտ»-ի ճամբարը հյուրընկալում է նաև Հայաստանում ՌԴ դեսպան Պավլովին:

2006թ. - «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի աջակցությամբ «Քվանտ»-ի ամառային ճամբարում կազմակերպվում է ինֆորմատիկայի ամառային դպրոց-2006, որին մասնակցում են տարբեր երկրներից (Ռուսաստան, Վրաստան, Լիբանան) և Արցախից ժամանած աշակերտներ: Ծրագրի նպատակն է խթանել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը կրթական բնագավառում: ՀՀ նախագահի 12.09.2006թհրամանագրով Ռ. Վարդանյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր մանկավարժի կոչումՎարժարանի շախմատի թիմը ճանաչվում է տարածքային շախմատի օլիմպիական հաղթող:

2008թ.Վարժարան են այցելում CESO կանադական ծրագրի կամավոր խորհրդատուներ Ֆրեդ Սփեքենը և Ջուան Սփեքենը: Ֆ.Սփեքենը նախապատրաստում է վարժարանի ներգրավումը IB (The International Baccalaureate) համակարգում: Նոյեմբերին կայանում է վարժարանը ներկայացնող ուսուցիչների և աշակերտների այցը Շվեդիա` «Ռինման» քոլեջ, արդյունքում վավերացնելով երկկողմանի այցելությունների պայմանգիրը:

2009թ. -Նոյեմբերին վարժարանը մասնակցում է ԷՔՍՊՈ ցուցահանդեսին և արժանանում հատուկ մրցանակիՎարժարան է այցելում ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը:

2010 թ. - դեկտեմբերի 28-ին վարժարանի շենքում իր պատմության ընթացքում առաջին անգամ տեղի ունեցավ «Էթնիկ Էքսպո - Քվանտ 2010» մրցույթը:

2011 թ.- լրանում է վարժարանի 20 ամյակը: Եվ վարժարանը շարունակում է իր ակտիվ գործունեությունը կրթական ոլորտում…

 
 

This free website was made using Yola.

No HTML skills required. Build your website in minutes.

Go to www.yola.com and sign up today!

Make a free website with Yola