Աղին գյուղի պատմությունը

 


Շիրակի մարզի Աղին գյուղը գտնվում է Ախուրյան ջրամբարի հարևանությամբ,այն համարվում է սահմանամերձ համայնք:Գյուղը ծովի մակարդակից գտնվում է 1480մ բարձրության վրա,իսկ կայարանին կից ավանը`1440մ:
Աղին գյուղը հիմնադրվել է 18-րդ դարում,բայց հիմնական բնակչություն հաստատվել է 19-րդ դարում:1926 թվականի տվյալներով Աղին գյուղում բնակվել է 443,իսկ կայարանին կից ավանում`60 մարդ,1959թ-ի տվյալներով համապատասխանաբար 612 և 184 մարդ,1979թ.-ին 359 և 140,1988թ.-ին 354 և 110,իսկ 1996թ.-ի տվյալներով Աղին գյուղում բնակվել է 509,իսկ կայարանին կից ավանում`72 մարդ:Այժմ գյուղի բնակչությունը 560-570 մարդ է:
Գյուղի հիմնադիր և մեծ տոհմերն են Յուզբաշիի,Չոպուռների,Զիլիմօղլիների,Համբարձումենց,Թումասենց,Քյալագոշների, Աստանի,Բալոյի,Կոստոյի,Տոնոյենց և այլ գերդաստաններ:
Աղին անվան  հետ կապված մի քանի վարկածներ կան.
1.     Գյուղը հիմնադրել են Արևմտյան Հայաստանի Դարանաղյաց գավառի Աղին գյուղաքաղաքից գաղթած(ռուս-թուրքական պատերազմի տարիներին) հայերը և իրենց կորուսյալ գյուղաքաղաքի անունով էլ անվանել են նորաստեղծ գյուղը:
2.     Այս տարբերակը առաջարկողը ժողովուրդն է,այսինքն այս մասին,որևէ պատմական տեղեկություն չի պահպանվել:Ժողովուրդն ասում է,որ այս գյուղը մի աղայի նստավայր է եղել,ով հարկեր է հավաքել շրջակա բնակավայրերի բնակիչներից:Երբ մարդիկ հարկը բերելիս են եղել`ճանապարհին հանդիպած անցորդները հարցրել են.
-Ո՞ր եք գնում:
Մարդիկ էլ պատասխանել են.
-Գնում ենք աղին:
Այստեղից էլ առաջացել է գյուղի անվանումը(գյուղի բարբառով աղայի մոտ արտահայտությունը հնչել է աղին):
1878թ.-ին գյուղում կառուցվել է եկեղեցի,որը կոչվում է Սբ. Հակոբ:Եկեղեցու տանիքը եղել է հողածածկ և գերանակապ,երբ ցանկացել են տանիք կառուցել,քանդել են հողածածկը և գերաններից մեկի վրա տեսել են 1878,դրանից էլ ենթադրել են,որ եկեղեցին կառուցվել է այդ թվականին:Սբ. Հակոբը օծված եկեղեցի է,որտեղ կատարվում են եկեղեցական ծիսակատարություններ,իսկ ամեն տարի հունվարի 6-ին մատուցվում է պատարագ:
Գյուղի առաջին կառույցները (այդ թվում եկեղեցին) կառուցվել են թուրքական Քինագ գյուղից բերված քարերով,սա վկայում է հայ-թուրքական բարեկամության մասին,նախքան թուրքերի կողմից հայերին ցեղասպանության ենթակելը:
Եկեղեցու պատերին եղած փամփուշտների հետքերից պարզ է դառնում,որ 1918թ. թուրք հրոսակները մտել են գյուղ և բնակչության մի մասին կոտորել:Գյուղը արևելյան մասից եզերող բլուրից ձգվող Վանքի ձորում թուրքերը գնդակահարել են գյուղի երիտասարդությանը,որոնք չեն կարողացել փախչել:
Գյուղը այժմ շենանում է:Մարդիկ հիմնականում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ:Գյուղում կա հիվանդանոց,երկհարկանի դպրոց:Աղինը գտնվում է գլխավոր մայրուղուն շատ մոտ,ինչն էլ պայմանավորում է գյուղի մշտական կապը մարզկենտրոն Գյումրիի և Երևանի հետ:
 

  • Աղինի դպրոցի պատմությունը
  •  
  • Աղինի դպրոցը հիմնադրվել է 1926թ.-ին:Աղինի շրջանի 8 գյուղերից  8-10-րդ դասարանի աշակերտները կրթություն էին ստանում հենց այս դպրոցում:Դպրոցին կից կար հանրակացարան,որտեղ Շիրակավանից,Իսահակյանից,Լուսաղբյուրից,Բարձրաշենից և այլ գյուղերից եկած երեխաներն են մնացել:Դպրոցը ուներ երկու մասնաշենք և նախատեսված էր 400 աշակերտի համար:Դպրոցն եղել է երկարօրյա և երկու հերթով:
  • 1988թ.-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ դպրոցի մի մասը փլուզվել է և դարձել է վթարային:Դասերը կազմակերպվել են դպրոցին կից հողամասում տեղակայված տնակներում:Երբ գյուղից 1կմ հեռավորության վրա կառուցվեց նոր ավան,նախատեսվեց կառուցել նոր դպրոց,բայց շինարարությունը դադարեց`Ղազախշին կազմակերպության հեռանալու պատճառով:1996թ.-ին դպրոցը տեղափոխվեց գյուղապետարանի տարածքում գտնվող հողատարածք,և դասերը կազմակերպվեցին մանկապարտեզի համար նախատեսված մասնաշենքում և տնակներում:2003թ.-ին շահագործման հանձնվեց նոր դպրոցի շենքը,որը նախատեսված է 330 աշակերտների համար:Մինչ այժմ աղինեցի աշակերտները հաճախում են երկհարկանի այս դպրոցը:Աղինի միջնակարգ դպրոցում սովորում է 68 աշակերտ:Դպրոցի աշակերտներն ունեն բազմաթիվ հաջողություններ տարբեր բնագավառներում.շախմատի դպրոցական թիմն ամենաուժեղն է տարածաշրջանում,մեծ հաջողություններ կան նաև ասմունքի,երգի և ռազմական խաղերի ասպարեզներում,ֆուտբոլի թիմը նույնպես շատ լավ է իրեն դրսևորում
 

Զատիկին նվիրված միջոցառում Աղինի      դպրոցում

Ապրիլի 20-ին Աղին գյուղի դպրոցում տեղի ունեցավ Ս. Զատիկին նվիրված միջոցառում,որը կազմակերպել էր դպրոցի Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհին`Ն. Հովհաննիսյանը:Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի փոքրիկները,որոնք չնայած իրենց տարիքին՝  շատ լավ էին հասկանում տոնի խորհուրդը:Նրանք իրենց բանաստեղծություններով,երգերով,պարերով և բեմականացումներով ներկայացրեցին եկեղեցական այդ կարևոր տոնի առանձնահատկությունները:
Հանդիսատեսը շատ գոհ էր փոքրիկների միջոցառումից և իր գոհունակությունը հայտնում էր բուռն ծափահարություններով և գովեստի խոսքերով:Դպրոցի տնօրենը մեծ ուրախությամբ շեշտեց,որ ինքը տպավորված է միջոցառումից և փոքրիկների անկեղծ ելույթներից:

Նկ. Փոքրիկ ճուտիկը դուրս է գալիս ձվից

This free website was made using Yola.

No HTML skills required. Build your website in minutes.

Go to www.yola.com and sign up today!

Make a free website with Yola