ՄԵՐ ՄԱՍԻՆ

 Բարև բոլորին, ես Ռուզաննա Թադևոսյանն եմ, ծնվել եմ 1995 թ. Նոյեմբերի 3-ին հրաշալի քաղաքամայր Ստեփանակերտում, 2002 թ. ընդունվել եմ Ստեփ. Խ Աբեվյանի անվան համար 1 դպրոցը, որն ավարտել եմ 2010 թ. `գերազանց գնահատականներով: Մասնակցել եմ մի շարք օլիպմիադաների, որոնցից հիմնականում հաջողությունների եմ հասել կենսաբանություն առարկայից:Պատահական չէ, որ հիմա ես սովորում եմ Ստեփ Անդրեյ Սախարովի անվան համար 8 ավագ դպրոցում`10 դասարանի բնագիտամաթեմատիկական հոսքում , ուսումնասիրում եմ խորացված քիմիա և կենսաբանություն: Երազում եմ ընդունվել Երևանի Բժշկական համալսարան, այն ավարտելուց հետո դառնալ բժշկուհի: Հուսով եմ` իմ երազանքը կիրականա, և ես կհանդիպեմ իմ նոր և շատ սիրելի ընկերուհի Սահականուշին: Անչափ սիրում եմ ճապոնական անիմե և մանգա, նախընտրում եմ ռոք երաժշտությունը, տանել չեմ կարողանում ռաբիզը: Նաև զբաղվում եմ նկարչությամբ և համակարգչային գրաֆիկայով: Բոլորին հաջողություններ եմ մաղթում` ուսման մեջ և ,ընդհանրապես ,կյանքում:

Ես Լիլի Դրմեյանն եմ: Ծնվել եմ 1995թ.-ի նոյեմբերի 16-ին Երևան քաղաքում: 2002թ.-ին ընդունվել եմ Երևանի թիվ 116 դպրոց: Ուսումանռությանս ողջ ընթացքում եղել եմ դասարանի ավագ և աշակերտական խորհրդի անդամ: Դպրոցն ավարտել եմ գերազանցության կարմիր վկայականով: 2010թ.-ին ընդունվել եմ <<Քվանտ>> վարժարան և առ այսօր սովորում եմ վարժարանի հումանիտար հոսքի 10-րդ դասարանում: Մասնակցել եմ տարբեր առարկաների մի շարք օլիմպիական մրցույթների: Ցանկանում եմ սովորել ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում և դառնալ իրավաբան: Գրում եմ բանաստեղծություններ, սիրում եմ դասական և փոփ երաժշտություն լսել, ընթերցանությամբ զբաղվել:


 Ես Լենա Աբրահամյանն եմ: Ծնվել եմ 1996 թ.-ի փետրվարի 7-ին Շիրակի մարզի Աղին գյուղում: 2002թ.-ից հաճախել եմ ծննդավայրիս միջնակարգ դպրոցը: Ուսումնառությանս բոլոր տարիներին ցուցաբերել եմ բարձր առաջադիմություն և արժանացել եմ գովասանագրերի: 2010թ. հաջողությամբ հանձնել եմ բոլոր քննություններս և հիմնական դպրոցն ավարտել եմ գերազանցության կարմիր վկայականով: Այժմ սովորում եմ 10-րդ դասարանում և դպրոցի աշակերտական խորհրդի անդամ եմ: Ցանկանում եմ հաջողությամբ ավարտել դպրոցը և ընդունվել ԵՊՀ-ի Հոգեբանության և Փիլիսոփայության ֆակուլտետը և դառնալ  մարզական հոգեբան: Սիրում եմ ֆուտբոլ: Իմ սիրած թիմը Բարսելոնան է: Նաև սիրում եմ ծանրամարտ ու ըմբշամարտ: Սիրում եմ դասական ու փոփ երաժշտություն:

     

 

Ես Սահականուշ Սահակյանն եմ: Ծնվել եմ 1996թ. օգոստոսի 13-ին Վանաձոր քաղաքում: 2002թ.-ին ընդունվել եմ Վանաձորի թիվ 27 դպրոցը, 2005թ.-ին` Վանաձորի թիվ 21 դպրոցը, 2010թ.-ին` ՎՊՄԻ-ի հենակետային վարժարանը և առ այսօր  սովորում եմ ՎՊՄԻ-ի հենակետային վարժարանի 10-րդ դասարանի բնագիտական հոսքում: Մասնակցել եմ հայ պոեզիայի և ասմունքի մանկապատանեկան 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ փառատոններին և արժանացել պատվոգրի գերազանց մասնակցության համար: Սիրում եմ  ծանրամարտ, բռնցքամարտ, ֆուտբոլ, բասկետբոլ սպորտաձևերը: Նախընտրում եմ ռոք երաժշտությունը:

Ցանկանում եմ դառնալ մանկաբույժ:

This free website was made using Yola.

No HTML skills required. Build your website in minutes.

Go to www.yola.com and sign up today!

Make a free website with Yola