Ստեղծման պատմությունը

ՎՊՄԻ-ի հենակետային վարժարանը հիմնադրվել է 1997 թվականին ինստիտուտի գիտխորհրդի որոշմամբ: Վարժարանի առաջին տնօրենը մ.գ.թ, դոցենտ Հ. Սարգսյանն էր: Վերջինս աշխատելով մինչև 2006թ.` մեծ նպաստ ունեցավ վարժարանի կրթական այն մակարդակի ապահովմանը, որն անհրաժեշտ էր ինստիտուտը բանիմաց և բարձր առաջադիմությամբ դիմորդներով համալրելուն: 1997-98 ուսումնական տարին վարժարանն սկսեց շուրջ 100 աշակերտով, 3 հոսքերով` հումանիտար (հայոց լեզու, անգլերեն, հայոց լեզու և պատմություն), ֆիզմաթ (ֆիզիկա և մաթեմատիկա), բնագիտական (քիմիա և կենսաբանություն): 2006թ. ինստիտուտի ռեկտոր, բ.գ.դ, պրոֆեսոր Գ. Կ. Խաչատրյանի նախաձեռնությամբ բացվեց հումանիտար հոսքի ռուսաց լեզվի և ռուս գրականության խորացված ուսուցմամբ դասարանը: Վարժարանի հիմնադրման առաջին իսկ օրվանից այստեղ դասավանդում են բանիմաց և փորձառու ուսուցիչներ, գիտությունների թեկնածուներ, դասախոսներ: Նրանց նվիրված աշխատանքի և աշակերտների համառության արդյունքում հանրապետական առարկայական օլիմպիադաներում վարժարանի մոտ 20 աշակերտներ արժանացել են դիպլոմների և գովասանագրերի: Իր գոյության ավելի քան 10 տարիների ընթացքում վարժարանն ունեցել է 6 ոսկե և 1 արծաթե մեդալակիր: Վարժարանն ավարտելուց հետո էլ նրա շրջանավարտները շարունակում են բարձր պահել հարազատ կրթօջախի պատիվը: Նրանցից շատերը տարբեր տարիներում բարձր առաջադիմությամբ ուսանել են և այսօր էլ ուսանում են ՎՊՄԻ- ում և հանրապետության այլ հեղինակավոր բուհերում: Բարի ավանդույթներն այսօր էլ շարունակվում են: Վարժարանի մանկավարժական կոլեկտիվն այսօր համալրված է երիտասարդ կադրերով, որոնց մի մասը վարժարանի նախկին շրջանավարտներից են (Սարգսյան Սոֆի` բ.գ.թ., դոցենտ, ՎՊՄԻ-ի օտար լեզուների ամբիոնի վարիչ, Չափարյան Ստեփան` ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ասպիրանտ, Պետրոսյան Հասմիկ` ռուսաց լեզվի և ռուս գրականության ուսուցչուհի): Վարժարանի ֆիզմաթ և բնագիտական հոսքերում դասավանդում են ինստիտուտից հրավիրված դասախոսներ (ֆմ.գ.թ, դոցենտ Ա. Առաքելյան, Վ. Մխիթարյան, Հ. Հովհաննիսյան, Ս. Քիքանյան): Վարժարանի աշակերտները հնարավորություն ունեն օգտվել ինստիտուտի լաբորատորիաներից, գրադարանից, իսկ ինստիտուտի ուսխորհրդի հետ համատեղ պարբերաբար կազմակերպվող միջոցառումները հնարավորություն են տալիս սերտացնել շփումն ու համագործակցությունը ուսանողների և աշակերտների միջև: Ակտիվ համագործակցություն է տարվում նաև վարժարանի առարկայական մեթոդմիավորումների և ինստիտուտի դասախոս մեթոդիստների միջև: Ընդառաջ գնալով կրթական համակարգում այսօր ընթացող բարեփոխումներին` վարժարանում տարվում է ուսումնառությունը ավագ դպրոցի չափորոշիչներին և ծրագրային պահանջներին համապատասխան կազմակերպելու գործընթաց, ինչը պայմանավորված է ՎՊՄԻ-ի հենակետային վարժարանը Լոռու մարզի հանրակրթական ավագ դպրոցների շարքում առաջատարը տեսնելու` ինստիտուտի ղեկավարության վճռականությամբ:

                            Վարժարանի տնօրեն`         պ.գ.թ., դոցենտ Սամվել Աղաջանյան

                            Փոխտնօրեն`                           Օլգա Սահակյան

 

 Հայկական տարազ


Վարժարանում յուրաքանչյուր դաս անցնում է հետաքրքիր կերպով, քանի որ մեզանից յուրաքանչյուրը կարողանում է իր միտքն ազատ արտահայտել: Հասարակագիտություն առարկայի ժամին «Տարազներ» դասն անցկացվեց շատ հետաքրքիր ձևով՝ աշակերտուհիներ Աստղիկ Պապիկյանը և Մանանա Հովհաննիսյանը ուսուցչուհի Հ. Աղաջանյանի գլխավորությամբ ներկայացրեցին հայկական տարազը հետաքրքիր ձևով մանրամասները կարող եք դիտել տեսահոլովակի միջոցով:

<ՍԱՄՎԵԼ>-Ի ԴԱՏԸ

Մեծ է ուսուցիչների դերը աշակերտի հաճույքով սովորելու դերում, քանի որ յուրաքանչյուր ուսուցիչ պետք է իր դասն անցկացնի այնպիսի հետաքրքրությամբ, որ յուրաքանչյուր աշակերտ ցանկանա ինտեգրվել այդ դասի մեջ: Հենց այդպես էլ անում է մեր վարժարանի սիրված և վաստակավոր հայոց լեզվի և  գրականության մասնագետ ընկ. Բոսնոյանը: Րաֆֆու «Սամվել» ստեղծագործությունը անցնելիս շատերը «դատապարտում» էին Սամվելին  ծնողասպանության համար:

Րաֆֆու «Սամվել» վեպի հերոս Սամվելը մեղադրվում է ծնողասպանության մեջ և նրան դատում են 21-րդ դարի օրենքներով ՎՊՄԻ-ի հենակետային վարժարանի 10-րդ դասարանի բնագիտական հոսքեի աշակերտները:

 ՄԱՅԻ՛Ս

  

This free website was made using Yola.

No HTML skills required. Build your website in minutes.

Go to www.yola.com and sign up today!

Make a free website with Yola