ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Դարերի ընթացքում հասարակության կերտած մշակույթային արժեքներից կարևորագույնը կրթօջախն է, որը մայրն է բոլոր հաղթանակների և դարերի համար անհատ է ձևավորում: Սերունդները գալիս են ու անցնում՝ կրթօջախին թողնելով մանկական անհոգությունը, լիաթոք ծիծաղը, երջանիկ պատանեկության հուշերն ու քաղցր հիշողությունները:
Երանի այն դպրոցին, որի պատերը թրծված են այդ ամենով: 
Այդպիսին է Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան թիվ 1 դպրոցը՝ իր փառավոր անցյալով, տասնամյակների հարուստ պատմությամբ, ձևավորված ավանդույթներով, նշանավոր շրջանավարտներով, այսօրվա ձեռքբերումներով: 

Դպրոցը հիմնադրվել է 1925 թվականին : Այն կրում էր Մաքսիմ Գորկու անունը(նրա մահվան առթիվ):
Տարեցտարի համալրվում էր փայլուն գիտելիքներով օժտված մանկավարժներով, որոնց աշակերտները հետագայում հպարտությամբ էին խոսում իրենց ուսուցիչների նվիրվածության, մասնագիտական պատրաստվածության, հոգատարության մասին: Պարտաճանաչություն, կարգապահություն, գործիմացություն, նպատակասլացություն, անկեղծություն ու անշահախնդրություն: Ահա այն դրական հատկությունները, որոնցով օժտված էին թիվ 1 դպրոցի ուսուցիչները:
1988 թ. մանկխորհի որոշմամբ Մ. Գորկու անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը վերանվանվեց Խ. Աբովյանի անվան թիվ միջնակարգ դպրոցի:
Դպրոցը համալրված է քիմիայի, ֆիզիկայի ու կենսաբանության կաբինետներով:1999 թվականից ստեղծվեց համակարգչային կաբինետ՝ 11 համակարգիչով, իսկ 2004 թվականին դպրոցին նվիրեցին ևս 5 համակարգիչ: Դպրոցում գործում էր արհեստագործական դասարան, որտեղ աշակերտները ուսումնասիրում էին ,,Համակարգչային գործ,, առարկան՝ միջնակարգ կրթության ատեստատի հետ ստանալով օպերատորի մասնագիտության վկայական:Դպրոցում հաճախ են կազմակերպվում ինտելեկտուալ մրցույթ-խաղեր, հաճելի այլ միջոցառումներ, որում իր ավանդն է դնում դպրոցի գեղագիտական դաստիարակության կենտրոնը:

Վերջին տարիներին հանրապետությունում կազմակերպվող բազմաթիվ գիտամանկավարժական մրցույթներում ակնառու են դպրոցի ուսուցիչների հաջողությունները: ,, 20-րդ դարի Արցախի լավագուն մանակավարժ,, կոչման են արժանացել մեր դպրոցի նախկին տնօրեններ, ուսուցիչներ:Բազմիցս անգամ դպրոցի շատ ուսուցիչներ ճանաչվել են ,, Տարվա լավագույն ուսուցիչներ,,:Ուսուցիչները մասնակցում են հանրակրթական մանակավարժական ընթերցումներին, վերապատրաստական դասընթացներին: Մեր աշակերտները մասնակցում են հանրապետական օլիմպիադաների, Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների: 
2004-2005 ուսումնական տարում թիվ 1 միջնակարգ դպրոցը ճանաչվեց հանարպետության ,, Տարվա լավագույն դպրոց,, (տնօրեն՝ վաստակավոր ուսուցիչ Ռոմելա Դադայան): Ուշագրավ է, որ ներկայիս 70 ուսուցիչներից 30-ը թիվ 1 դպրոցի շրջանավարտներ են:

 

This free website was made using Yola.

No HTML skills required. Build your website in minutes.

Go to www.yola.com and sign up today!

Make a free website with Yola