Գրում եմ ես ու հասկանում,
Որ շինծու են խոսքերը իմ,
Ջնջում եմ ես ու հասկանում,
Որ քանդում եմ շինած տունս:
Ծիծաղում եմ ու հասկանում,
Որ արցունքի ծով եմ դառնում,
Լրջանում եմ ու հասկանում,
Որ ժպտալու իրավունքս եմ գողանում:
Քայլում եմ ես ու հասկանում,
Որ անեզր ճամփաներս ծուռ են գնում,
Կանգնում եմ ես ու հասկանում,
Որ իմ վերջին գնացքից եմ ես ուշանում:
Կարդում եմ ես ու հասկանում,
Որ քարտեզում իմ ճիշտ ուղին ես չեմ գտնում,
Մոլորվում եմ ու հասկանում,
Որ ես ոչինչ,ոչինչ էլ չեմ հասկանում: