Կյանքը գալիս է ու անց է կենում,
Լոկ անպատասխան հարցեր է թողնում,
Ստվերներն են լուռ պատասխանում,
Թե ով էր եկել և ուր էր գնում:
-Թախծոտ ստվերնե՛ր,փախչող ստվերնե՛ր,
Հոգուս կոտրված,ջինջ հայելինե՛ր,
Պատասխան տվեք հարցերիս բազում,
Ո՞վ եմ այս կյանքում և ի՞նչ եմ ուզում:
–Անզիջում պայքար,գիշատիչ ցասում,
Ո՞վ է այս կյանքում իր տեղը զիջում,
Ոչ մի բանական,«ծուռ»մարդ արարած,
Չի հանել ծովից նավը խորտակված,
Բոլորը գալիս՝խեղդվում են ծովում,
Խենթ ալիքների խաղալիք դառնում,
Լոկ հարցեր են նրանք կտակում,
Որ սերունդների նավակն են խարխլում:
Հարցեր անիմաստ,հարցեր բազմազան.
Ո՞վ եմ այս կյանքում,ո՞վ է իմ մուսան,
Ի՞նչ է ապագան,ո՞վ փոխեց ներկան,
Ո՞վ ինձ կարոտեց,ո՞վ ինձ մոռացավ,
Ո՞վ ինձ անիծեց,ո՞վ բախտս խլեց,
Ո՞վ փառաբանեց,ո՞վ քննադատեց,
Ո՞վ անկեղծ ժպտաց,ո՞վ արհամարեց,
Ո՞վ մաքուր սիրեց,ո՞վ դավաճանեց,
Ո՞վ իմ անունով սուտ երդում տվեց,
Ո՞վ ինձ հավատաց, և ո՞վ ինձ ստեց,
Ո՞վ կարոտագին սիրով բարևեց,
Ո՞վ իմ այս երգին վերջաբան գրեց:
Հարցեր անիմաստ ես շատ եմ լսել,
Բայց պատասխաններ երբեք չեմ տվել,
Պատասխանները գտի՛ր ինքնուրույն,
Թե ով ես եղել և ու՞ր ես գնում:
–Այս ինձ հորդորեց ստվերն իմ սրտի,
Լոկ ես եմ տերն իմ կյանք ու բախտի,
Ես եմ որոշում թե՛ իմ ապագան,
Թե՛ գալիք օրը,թե ի՛մ վառ ներկան: