Ուրիշի այգին քար մի՛ գցիր,
Որ քարկոծված չլինես,
Պատիվդ գետնից բարձր պահի՛ր,
Որ գետինը չմտնես:
Ուրիշի օջախը մի՛ պղծիր,
Որ տնաքանդ չլինես,
Խիղճդ փողով մի՛ վաճառիր,
Որ էժանով չծախվես…
Ուրիշի հացով մի՛ կշտացիր,
Որ սովամահ չլինես,
Սեր ու բարիք դու բաժանի՛ր,
Որ հարգանքի մեջ ապրես...