Showing Tag: " օր" (Show all posts)

Ուզում եմ...

Posted by Լենա Աբրահամյան on Saturday, July 9, 2011, In : Բանաստեղծություն 
Անթափանց մթի ահեղ լուսատու,
Լուսի՛ն,շունչ տուր ինձ,
Ապրել եմ ուզում…
Լուսեղեն երկնի անհաս կենսատու,
Ա՛րև,հուր տուր ինձ,
Վառվել եմ ուզում…
Դու օվկիանի անծանոթ ճամփորդ,
Կոհա՛կ,համբույր տուր,
Հարբել եմ ուզում…
Իմ մեջ բաբախող մի փոքրիկ էակ,
Սի՛րտ իմ,սեր տուր ինձ,
Սիրել եմ ուզում…

Մի ...
Continue reading ...
 

Մտորում

Posted by Լենա Աբրահամյան on Saturday, July 9, 2011, In : Բանաստեղծություն 


Կյանքը գալիս է ու անց է կենում,
Լոկ անպատասխան հարցեր է թողնում,
Ստվերներն են լուռ պատասխանում,
Թե ով էր եկել և ուր էր գնում:
-Թախծոտ ստվերնե՛ր,փախչող ստվերնե՛ր,
Հոգուս կոտրված,ջինջ հայելինե՛ր,
Պատասխան տվեք հարցերիս բազում,
Ո՞վ եմ այս կյանքում և ի՞նչ եմ ուզում:
–Անզիջում պայքար...
Continue reading ...
 
 

Recent Posts