Երբ հողմերն են նորից մոլեգնում
Ու ցասման կրքով գրոհում վրադ,
Մրրիկ մի՛ դարձիր ու մի՛ փոթորկվիր,
Այլ հիշի՛ր,որ զեփյուռներ դեռ կան:
Երբ խավարում է լույսը աչքերիդ,
Ու մթությունը փարվում է սրտիդ,
Դու մի՛ հանգցրու ճրագը լույսի,
Այլ հիշի՛ր,որ արևներ դեռ կան:
Երբ անձրևներն են քեզ ալեկոծում
Ու հոգուդ առուն ափերից հանում,
Դու մի՛ խենթացիր,ու մի՛ վարարիր,
Այլ հիշի՛ր,որ աղբյուրներ դեռ կան:
Իսկ,թե չար են մտքերդ խռով
Ու հնազանդ ես չարի խորհրդին,
Էլ մի փոշմանի՛ր ու մի ափսոսա՛,
Այլ հիշ՛իր,որ դու այլևս չկաս...